Ջերարդ Գաֆէսճեանը մեղադրանք է ներկայացրել իր նախկին աշխատողի դեմ![]() 11 ապրիլի 2012 - 13:52 AMT PanARMENIAN.Net - Հայտնի հայազգի գործարար, արվեստի մեկենաս Ջերարդ Գաֆէսճեանը մեղադրում է իր աշխատողին իրենից և իր ընկերությունից միլիոններ գողանալու մեջ: 86-ամյա Գաֆէսճեանը երկուշաբթի դիմել է Սեն Պոլի դաշնային դատարան, ի պատասխան անցած ամիս իր նախկին աշխատող Ջոն Ջոզեֆ Ուոթերի դատական հայցի: Ուոթերսի հայցում նշված էր, որ հայազգի գործարարը տարիների հետ դարձել է ավելի գծուծ և անհավասարակշիռ, և պահել է իր աշխատավարձից ավելի քան 5 միլիոն դոլար: Ըստ Գաֆէսճեանի փաստաբանի, Ուոթերսն օգտվելով ծառայողական դիրքից, 5 տարիների ընթացքում գողացել է 3 միլիոն դոլար: Գաֆէսճեանի կարծիքով Ուոթերսը հնարավոր է, որ դիմել է հարկային ապօրինի գործողությունների, բանկային օպերացիաների, որպեսզի կոծկի իր կատարածը: Գործը հետաքննում է Հետախուզությունների դաշնային բյուրոն: Ուոթերսն աշխատել է Գաֆէսճեանի մարքեթինգային West կազմակերպությունում 1994 թ-ից մինչև անցած տարվա կեսը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |