Բացվել է UBAnk էլեկտրոնային ֆինանսական գրադարանը![]() 11 ապրիլի 2012 - 18:22 AMT PanARMENIAN.Net - Այսօր` ապրիլի 11-ին տեղի է ունեցել UBAnk էլեկտրոնային ֆինանսական գրադարանի բացման արարողությունը` Հայաստանի բանկերի միության և ԱՄՆ ՄԶԳ Ֆինանսական Կայունության Գործընկերներ ծրագրի հետ համագործակցության շրջանակներում համատեղ ֆինանսավորման շնորհիվ: Ինչպես PanARMENIAN.Net ին տեղեկացրին միությունից, գրադարանը պարունակում է համաշխարհային հեղինակավոր խմբագրություններից ձեռքբերված ֆինանսաբանկային ոլորտի մասնագիտական և ժամանակակից գրականություն` ինչպես սկսնակների և ուսանողների, այնպես էլ ոլորտի պրոֆեսիոնալների համար: Հայաստանի բանկերի միության նախագահ Աշոտ Օսիպյանը և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության տնօրեն Ջաթինդեր Չիման ընդգծել են ոլորտում նման գրադարանի ստեղծման կարևորությունն ու անհրաժեշտությունը: Գրադարանում ընդգրկվել են բանկային գործի, միջազգային ֆինանսների, ներդրումների և արժեթղթերի շուկայի, ֆինանսների կառավարման, ֆինանսական կարգավորման վերաբերյալ գրքեր: Ընդգրկված գրքերից երկուսը թարգմանվել են հայերեն` ընթերցողների համար առավել մատչելի դարձնելու նպատակով: Օսիպյանի ընդգծել է, որ տարեց տարի գրադարանը համալրվելու է նոր հեղինակավոր գրքերով և բանկային համակարգին առնչվող նյութերով: Կարևորվել են նաև էլեկտրոնային րադարանի տեխնիկական լուծումները` գրադարանում տեղ գտած գրքերի հեղինակային իրավունքների առավելագույն պաշտպանվածությունն ապահովելու նպատակով: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |