«Ժառանգությունը» դատապարտում է Արմավիրում պատգամավորի թեկնածուին ծեծի ենթարկելու փաստը![]() 11 ապրիլի 2012 - 18:34 AMT PanARMENIAN.Net - «Ժառանգություն» կուսակցության նախընտրական շտաբը դատապարտում է թիվ 21 ընտրատարածքում (Արմավիրի մարզ) մեծամասնական ընտրակարգով առաջադրված անկուսակցական թեկնածու Մերուժան Մխոյանին օրերս ծեծի ենթարկելու փաստը, որն էլ պատճառ է հանդիսացել նրա կողմից ինքնաբացարկի դիմում ներկայացնելու համար: «Մենք պահանջում ենք Կենտրոնական ընտրական հանձնաժողովից և իրավապահ մարմիններից պատշաճ արձագանք և գործի արդար քննություն: Հույս ունենք, որ նման դեպքերն այլևս չեն կրկնվի և դրանով իսկ չեն ստվերի նախընտրական գործընթացը»,- ասվում է «Ժառանության» նախընտրական շտաբի լրատվական ծառայության տարածած հաղորդագրության մեջ:
Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |