Բրազիլիայի նախագահը քննադատել է Իրանի հանդեպ ԱՄՆ պատժամիջոցները![]() 11 ապրիլի 2012 - 21:32 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Սպիտակ տանն ընդունել է Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռուսեֆին: Ինչպես հաղորդում է Euronews-ը, հանդիպման ընթացքում Դիլմա Ռուսեֆը քննադատել է Իրանի հանդեպ ԱՄՆ պատժամիջոցները: Նա հայտնել է, որ այդ սահմանափակումների մշտական բնույթը կարող է խորացնել ճգնաժամը Մերձավոր Արևելքում և հանգեցնել աշխարհում նավթի սակագնի զգալի աճին: Հանդիպման մյուս թեմաներից էր աշխարհի զարգացած երկրների ֆինանսական քաղաքականության հանդեպ քննադատությունը: Ռուսեֆը վստահ է, որ զարգացած երկրների դրամի արժողության նվազումը հանգեցրել է այդ երկրներում արդյունաբերական ապրանքի գնանկմանը: Արդյունքում պակաս զարգացած տարածաշրջաններում էժան ապրանքի մրցակցություն է առաջացել: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |