Վատիկանն ու Օքսֆորդի համալսարանը համատեղ նախագիծ կգործարկեն գրադարանների հինավուրց տեքստերի թվայնացման համար![]() 12 ապրիլի 2012 - 10:04 AMT PanARMENIAN.Net - Վատիկանի առաքելական գրադարանն ու Օքսֆորդի համալսարանի Բոդլիանի գրադարանը հայտարարել են հինավուրց տեքստերի թվայնացման համատեղ նախագծի մեկնարկի մասին: Նախագիծը թույլ կտա ինտերնետից օգտվողներին ու հետազոտողներին ծանոթանալ 1,5 մլն էջ արժեքավոր գրքերին, որ պահվում են Եվրոպայի երկու հնագույն գրադարաններում: Ինչպես հայտնում էՌԻԱ Նովոստի գործակալությունը, էլեկտրոնային տեսքով մասնագետները մտադիր են ներկայացնել գրատպության սկզբից ի վեր և մինչ 1501 թվականը Եվրոպայում հրատարակված հունական ձեռագրերը, այսպես կոչված «ինկունաբուլաները», ինչպես նաև հրեական ձեռագրերը, որ դասվում են IX-XVI դդ.: Ենթադրվում է, որ նախագծի ամբողջական իրականացման համար կպահանջվի 4 տարի: Նախագծին ֆինանսական աջակցություն է ցուցաբերել բրիտանական The Polonsky Foundation հիմնադրամը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |