Դոնեցկի «Մետալուրգը» հաղթել է «Զարյային» և դուրս եկել Ուկրաինայի գավաթի կիսաեզրափակիչ![]() 12 ապրիլի 2012 - 10:28 AMT PanARMENIAN.Net - Դոնեցկի «Մետալուրգը» Ուկրաինայի գավաթի քառորդ եզրափակիչում նվազագույն հաշվով հաղթանակ է տարել «Զարյայի» նկատմամբ: 108-րդ րոպեին գոլի հեղինակ է դարձել Լաքի Իդախորը: «Մետալուրգի» մեկնարկային կազմում խաղադաշտ են դուրս եկել Հայստանի հավաքականի ֆուտբոլիստներ Կառլեն Մկրտչյանը և Գևորգ Ղազարյանը: Խաղից հետո դոնեցկյան թիմի մարզիչ Վլադիմիր Պյատենկոն ընդգծել է, որ խաղը ծանր էր և լարված: «Միգուցե, ինչ-որ առումով, մեր բախտը բերեց: Ուզում եմ նշել, որ մեր տղաները մինչև վերջ հիանալի խաղ ցուցադրեցին: Նույն բանը կարող եմ ասել նաև «Զարյայի» ֆուտբոլիստների մասին»,-մարզչի խոսքը հաղորդում է «Մետալուրգի» պաշտոնական կայքը: Ուկրաինայի գավաթի կիսաեզրափակիչ են դուրս եկել նաև «Շախտյորը», որին հաղթանակ է բերել Հենրիխ Մխիթարյանը, «Կարպատները» և «Վոլինը»: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |