Կառավարությունը հաստատել է Իրան-Հայաստան նավթատարի տեխնիկական կանոնակարգը![]() ![]() PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունը ապրիլի 12-ի նիստի ընթացքում հաստատել է Իրան-Հայաստան նավթատարի շահագործման կանոնակարգը: Այս առնչությամբ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը կարևորել է Իրան-Հայաստան նավթատարի շինարարության համար տեխնիկական կանոնակարգի նախնական հաստատումը: Հայաստանը և Իրանը մտադիր են մինչև 2014-ը կառուցել 8 դյույմ լայնությամբ 365 կմ-անոց նավթամթերատար կառուցել: Այդ ծրագրի շուրջ պայմանավորվածության կողմերը հանգել են հունվարին Ալիրեզ Զեյգամիի՝ Երևան կատարած այցի շրջանակներում: Իրան-Հայստան նավթատարը, որը ծրագրվում է կառուցել մինչև 1014թ, թույլ կտա Հայաստանին նավթամթերք ստանալ ոչ միայն Իրանի նավթազտարաններից, այլ նաև Պարսից ծոցից, որտեղ այսօրվա դրությամբ գտնվում է աշխարհում թվով երկրորդ բորսան, որտեղ վաճառվում է տարբեր որակի նավթամթերք: Այդ մասին փետրվարի 15-ին Երևանում կայացած մամլո ասուլիսում լրագրողներին է ասել ՀՀ էներգետիկայի ու բնապահպանության նախարար Արմեն Մովսիսյանը: Այդ համատեքստում նախարարը պարզաբանել է, որ Հայաստանը կկարողանա օգտվել բորսայում գործող գներից, որոնք զգալիորեն տարբերվում են միջերկրածովյին գներից և զգալիորեն կրճատել տրանսպորտային ծախսերը: Ինչ վերաբերում է ներդրումներին տնտեսական տեսակետից շահավետ նախագծում, ապա, ըստ Արմեն Մովսիսյանի, ներդրողներ կգտնվեն, հնարավոր է նաև ֆինանսավորում Հայաստանի պետական միջոցների հաշվին: Նավթատարի շինարարությունը Հայաստանի տարածքում կֆինանսավորի հայկական կողմը, իսկ Իրանի տարածքում՝ իրանական կողմը: Նավթատարի շահագործման մասին պայմանագիրը կկնքվի 25 տարով: Ինչպես հայտնել է նախարարը, Հայաստանի ներքին սպառման պահանջարկը կազմում է տարեկան 400 հազար տոննա: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |