Գերմանիայի ԱԳ նախարարը հորդորել է Ռուսաստանին վերանայել դիրքորոշումը Սիրիայի հարցում

Գերմանիայի ԱԳ նախարարը հորդորել է Ռուսաստանին վերանայել դիրքորոշումը Սիրիայի հարցում

PanARMENIAN.Net - Գերմանիայի ԱԳ նախարար Գիդո Վեստերվելլեն Վաշինգտոնում Մեծ ութնյակի երկրների ԱԳ ղեկավարների նիստում հորդորել է Ռուսաստանին վերանայել իր դիրքորոշումը Սիրիայի հարցում և սահմանազատվել Սիրիայի կառավարությունից:

Գերմանիայի ԱԳ նախարարը հայտարարել է, որ Ռուսաստանը, հստակ դիրքորոշում որդեգրելով, գործնականում պետք է ցույց տա, որ չի սատարում Սիրիայի կառավարության բռնությանը:

Հայտարարությունները հնչեցին, չնայած նրան, որ ՌԴ ԱԳ փոխնախարար Գենադի Գատիլովն ասաց, որ Մոսկվայի դռները բաց են բանակցությունների համար Սիրիայի բոլոր ընդդիմադիր խմբերի համար: «Մենք պատրաստ ենք բանակցել Սիրիայի ընդդիմության հետ այն երկրների մայրաքաղաքներում, որտեղ նա բնակվում է»,-ասել է ռուս դիվանագետը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---