«Ժամանակ». Հարթաշենցի անչափահաս աղջկա նկատմամբ նշանակվել է փորձաքննություն

«Ժամանակ». Հարթաշենցի անչափահաս աղջկա նկատմամբ նշանակվել է փորձաքննություն

PanARMENIAN.Net - Սյունիքի մարզի Հարթաշեն համայնքում 14-ամյա աշակերտուհուն բռնաբարելու մեջ մեղադրվող Հարթաշենի գյուղապետ Ազատ Ղուկասյանը, ինչպես հայտնի է, կալանավորված է: «Ժամանակը» պարզել է, որ բռնաբարված անչափահաս աղջկա նկատմամբ արդեն նշանակվել է դատահոգեբանական և դատահոգեբուժական փորձաքննություն, շարունակվում են գործով հարցաքննությունները, նախաքննությունն ընթացքի մեջ է:

1962թ. ծնված Ազատ Ղուկասյանի անունը կապվում է նման այլ միջադեպերի հետ ևս: Նա ժամանակին դպրոցի տնօրենն էր, և ըստ խոսակցությունների, պաշտոնանկ է արվել աշակերտուհիների նկատմամբ սեռական ոտնձգությունների պատճառով:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---