Հանրապետականը փող չունի, որ օգնի Սամվել Ալեքսանյանին![]() 13 ապրիլի 2012 - 13:21 AMT PanARMENIAN.Net - «Մենք փող չունենք, որ օգնենք Սամվել Ալեքսանյանին »,-ասաց ԱԺ Հանրապետական կուսակցության խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը՝ խորհրդարանում պատասխանելով լրագրողների այն հարցին, թե պատրաստվում է արդյոք ՀՀԿ-ն գումար փոխանցել Սամվել Ալեքսանյանի հաշվեհամարին: Գալուստ Սահակյանն առաջարկեց լրագրողներին Ալեքսանյանին օգնելու հարցն ուղղել Մալաթիայի բնակիչներին և վստահություն հայտնեց, որ այդ մարդկանց պատասխաններից հետո նույնիսկ լրագրողները պատրաստ կլինեն օգնել Սամվել Ալեքսանյանին: ՀՅԴ ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանն այդ նույն հարցին ի պատասխան ասաց, որ ՀՅԴ-ն օգնում է միայն իր թեկնածուներին: Նա նաև նշեց, որ ՀՅԴ-ն համաձայն իր բազմազավակ ընտանիքներին աջակցելու վերաբերյալ ծրագրի, ընտրություններում հաղթելու դեպքում, պատրաստ է օգնել նաև բազմազավակ գործարարներին, եթե վերջիններս ապացուցեն, որ բնակարանի կարիք ունեն: Հիշեցնենք, որ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը մեծամասնական կարգով առաջադրվել է թիվ 7 ընտրատարածքում: Վերջերս նա հայտարարել էր, թե դրամական միջոցների կարիք ունի ընտրություններին մասնակցելու համար: Խորհրդարանական ընտրությունները Հայաստանում տեղի կունենան մայիսի 6-ին: Ընտրություններին մասնակցում են ութ քաղաքական ուժեր՝ ՀՀԿ, ԲՀԿ, ՀՅԴ, ՕԵԿ-ը, «Ժառանգությունը», Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը, Կոմունիստական կուսակցությունը, «Միավորված հայեր» կուսակցությունը և մեկ նախընտրական դաշիքն ի դեմս ՀԱԿ-ի: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |