«Հրապարակ». ՀՀԿ թեկնածուները բոյկոտե՞լ են «Երկիր մեդիա» և «Կենտրոն» հեռուստաընկերությունները![]() 14 ապրիլի 2012 - 10:56 AMT PanARMENIAN.Net - Հանրապետական կուսակցության թեկնածուները բոյկոտել են «Երկիր մեդիա» և «Կենտրոն» հեռուստաընկերությունները` նախընտրական քարոզարշավի գովազդային տեսանյութերը չտրամադրելով այս հեռուստաընկերություններին: ՀՀԿ շտաբի ղեկավարի տեղակալ, Աժ պատգամավոր Դավիթ Հարությունյանից թերթի թղթակիցը փորձել է պարզել բոյկոտի պատճառը: «Սա չի կոչվում բոյկոտ, սա կոչվում է մեդիա պլանավորում: Շատ սահմանափակ ռեսուրսներ են և քանի որ բավականին թանկ են այդ ռեսուրսները, մենք պետք է պլանավորենք առավել արդյունավետ եղանակը և պլանավորել ենք»: Այսինքն` ուզում եք ասել ՀՀԿ-ն տեսանյութերը հեռարձակելու գումարի խնդի՞ր ունի: «Ոչ, սահմանափակում կա Ընտրական օրենսգրքով` 100 միլիոն դրամ է, պետք է ընտրենք մեր քաղաքականությունը, որը որ արդյունավետ է»: Թերթի հարցին, թե արդյոք դա քաղաքական ենթատեքստ չունի, քանի որ հեռուստաընկերությունները պատկանում են ՀՅԴ-ին և ԲՀԿ-ին, Հարությունյանը պատասխանել է. «Ոչ, արդյունավետության խնդիր կա, մենք վերլուծում ենք, թե որն է առավել արդյունավետ»: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |