Դեմկուսն առաջարկում է կիրառել դեմոկրատական սոցիալիզմի մոդելը![]() 14 ապրիլի 2012 - 12:42 AMT PanARMENIAN.Net - Մեր երկիրը պիտի դառնա սոցիալական պատասխանատվություն կրող պետություն: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը, խոսելով Դեմոկրատական կուսակցության նախընտրական ծրագրի մասին, ասաց Դեմկուսի անդամ Արամ Գյուրջյանը. «Նախագահից սկսած յուրաքանչյուր պաշտոնյա պիտի հասկանա, որ իրենք պատասխանատվություն են կրում քաղաքացու առջև»: Ըստ նրա, 20 տարիների ընթացքում ձևավորված համակարգը այժմ մեր քաղաքացիներին բարոյալքման է հասցրել, որի արդյունքում քաղաքացին իրեն անզոր ու «փոքր մարդ» է զգում. «Մեր ծրագրի հիմնական դրույթն է համակարգի փոփոխությունը, որտեղ բոլորը կհասկանան, որ ՀՀ քաղաքացին փոքր մարդ լինել չի կարող»: Գյուրջյանը նշեց, որ իրենք կիրառելու են դեմոկրատական սոցիալիզմի մոդելը, որի կարևոր դրույթներից է պետության ներգրավվածությունը: «Մեր երկրում կա 30 տոկոս բնակչություն, ով ինքնուրույն է կատարում իր ընտրությունը: Մենք ակտիվ աշխատելու ենք նրանց հետ և 10 տոկոս ձայն հավաքելու հույս ունենք», - ասաց նա: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |