ԹՈՒՐՔ-ԻՍՐԱՅԵԼԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԼՈՒՐՋ ՃԳՆԱԺԱՄ Է ՆԱԽԱՆՇՎԵԼ19 ապրիլի 2004 - 20:13 AMT PanARMENIAN.Net - Իսրայելի քաղաքական շրջաններում որպես թուրք-իսրայելական հարաբերությունների լուրջ ճգնաժամ է ընդունել այն լուրը, որ պաշտոնական Անկարան հրաժարվել է ընդունել Իսրայելի արդյունաբերության եւ առեւտրի նախարար Էհուդ Օլմերտին, որը մտադիր էր պաշտոնական այցով ժամանել Թուրքիա: Ինչպես հաղորդում են իսրայելական ԶԼՄ-ներրը, իրենց հրաժարվելու պատճառը թուրքական իշխանությունները բացատրել են «պաշտոնատար անձանց զբաղվածությամբ Կիպրոսի իրադարձություններով»: Աղբյուրների համաձայն, «ռազմավարական» համարվող թուրք-իսրայելական հարաբերությունները զգալիորեն վատացան այն բանից հետո, երբ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը «ահաբեկչական գործողություն» անվանեց իսրայելցիների կողմից Համաս շարժման ղեկավար շեյհ Ահմեդ Յասինի ոչնչացումը:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |