ՀԱԿ-ը շարունակում է համագործակցության եզրեր փնտրել ԲՀԿ հետ![]() 14 ապրիլի 2012 - 14:45 AMT PanARMENIAN.Net - Հայ ազգային կոնգրեսը խորհրդարանական ընտրություններից հետո ակնկալում է երկրում համակարգային փոփոխություններ տեսնել: Լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀԱԿ անդամ, թիվ 8 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված Վահագն Խաչատրյանը: Նրա խոսքով՝ Լևոն Տեր-Պետրոսյանը պատրաստ է ցանկացած փաստաթուղթ ստորագրել, որը թույլ կտա կանխարգելել ընտրակեղծիքները: ՀԱԿ անդամը բնական է համարում նախընտրական շրջանում գործընկերներ փնտրելը. «Դա կարող է լինել կոալիցիայի անդամ ԲՀԿ կուսակցությունը, որի հետ որոշ հարցերում համամիտ ենք և պատրաստ ենք համագործակցել»: Խաչատրյանը նշեց նաև, որ ՀԱԿ-ի նախընտրական ծրագրի առաջնային նպատակն է ամրապնդել ժողովրդավարությունը և արմատախիլ անել կոռուպցիան: Խորհրդարանական ընտրությունները Հայաստանում տեղի կունենան մայիսի 6-ին: Ընտրություններին մասնակցում են ութ քաղաքական ուժեր՝ ՀՀԿ, ԲՀԿ, ՀՅԴ, ՕԵԿ-ը, «Ժառանգությունը», Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը, Կոմունիստական կուսակցությունը, «Միավորված հայեր» կուսակցությունը և մեկ նախընտրական դաշինք ի դեմս ՀԱԿ-ի: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |