Լևոն Շիրինյան. Հայաստանը պետք է պատրաստ լինի օգտվելու քրդական գործոնից Թուրքիայում![]() 14 ապրիլի 2012 - 16:24 AMT PanARMENIAN.Net - Սևրի պայմանագրի բոլոր կետերից չեն կատարվել միայն նրանք, որոնք վերաբերում էին հայերին և քրդերին, Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնել է քաղաքագետ Լևոն Շիրինյանը: Նրա խոսքով` նպատակ դնելով սեփական պետություն ստեղծել` քրդերն առաջին հերթին հիմնվում են այդ պայմանագրի վրա և ենթադրում են ստանալ Սևրի համաձայն քրդերին հատկացված տարածքները: Ինքնին թուրքական իշխանություններն ու քաղաքագետները խոստովանում են, որ այդ պայմանագիրը մինչև օրս իրենց համար «ոսկոր է կոկորդում»: Խոսելով այդ մասին` Շիրինյանը նշել է, որ Հայաստանը պետք է պատրաստ լինի վերադարձնելու առնվազն Սուրմալուն և Կարսը, եթե իրադրությունն Արևմտյան Հայաստանում դուրս գա թուրքական իշխանությունների վերահսկողությունից, պատրաստ լինի բարոյապես և ռազմական առումով: Նա պետք է լեգիտիմ իշխանություն ունենա և ուժեղ լինի ներքուստ: Փորձագետի խոսքով` պետք է քրդերի հետ լավ հարաբերություններ զարգացնել, քանի որ ցանկացած ապակայունացում Թուրքիայում ձեռնտու է հայկական կողմին, չէ որ հենց քրդերն են Թուրքիայի ներքին ազգային խնդիրների շարժիչ գործոնը:
![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |