Պանթուրքիզմի խնդիրները Հայաստանին Մակեդոնիայի հետ մերձեցնող գլխավոր գործոնն են![]() 14 ապրիլի 2012 - 16:59 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում Մակեդոնիայի Հանրապետության նորանշանակ պատվավոր հյուպատոս Արայիկ Սարգսյանը մամլո ասուլիսում հայտնել է, որ Հայաստանն ու Մակեդոնիան որոշ ընդհանուր նպատակներ ունեն: Նրա խոսքով` միաբևեռ աշխարհի մենաշնորհատիրությունը` ԱՄՆ գլխավորությամբ, աստիճանաբար անցյալն է գնում, և բեմ են դուրս գալիս Ռուսաստանը, Չինաստանը, Եվրամիությունը, ԱՊԼ-ն: Այդ պայմաններում տարածաշրջանային քաղաքականության զանազան կենտրոնների առկայությունը կարևորագույն նշանակություն է ստանում: Հայաստանն ու Մակեդոնիան աշխարհագրական առումով բաժանում է Թուրքիան, ռազմավարական առումով թուրքական գործոնը նրանց միավորում է: Պանթուրքիզմն ու նեոօսմանիզմը մտահոգություն են առաջացնում ոչ միայն Թուրքիայի հարևանների մոտ, այլև մի շարք բալկանյան երկրներում, այդ թվում Բուլղարիայում, Սերբիայում, Հունաստանում: Այդ ուղղությամբ տվյալ բալկանյան երկրները շատ աշխատանք ունեն անելու, և ընդհանուր սպառնալիքը կարող է և պետք է հիմք դառնա ամուր կապերի ու հակազդելու ջանքերի միավորման համար: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |