«Վերին Լարս» անցակետը փակ է Կազբեգի բնակավայրի շրջանում սողանքի պատճառով![]() 16 ապրիլի 2012 - 13:49 AMT PanARMENIAN.Net - Ռազմական վրացական ճանապարհը փակ է Կազբեգի բնակավայրի շրջանում սողանքի պատճառով: «Ինտերֆաքսին» Հյուսիսային Օսեթիայի ԱԻՆ հաղորդել են, որ սողանքը ծածկել է Ռազմական վրացական ավտոճանապարհի երթևեկելի հատվածը: Տրանսպորտային միջոցների անվտանգ երթևեկություն ապահովելու անհնարինության պատճառով և Հյուսիսային Օսեթիայի կառավարության արտակարգ իրավիճակների հանձնաժողոնի հանձնարարությամբ և վրացական կողմի հետ համաձայնությամբ, երթևեկությունը ապրիլի15-ի 11:00 սահմաններում դադարեցվել է: Տվյալ պահին ԱԻՀ հաուկ հանձնարարությամբ Վլադիկավկազ-Լարս հատվածում տրանզիտայն տրանսպորտային միջոցների երթևեկությունը երկու ուղղություններով էլ արգելված է: Ռազմական վրացական ճանապարհի «Վերին Լարս» անցակետը Ռուսաստանին կապում է Անդրկովկասի երկրների, մասնավորապես` Հայաստանի հետ: Այս ճանապարհով է անցնում երկրի բեռների հիմնական մասը: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |