ՖԻՖԱ-ն դարպասների գրավումը հաստատելու համար տեսակրկնության կներմուծի (վիդեո)

ՖԻՖԱ-ն դարպասների գրավումը հաստատելու համար տեսակրկնության կներմուծի

PanARMENIAN.Net - ՖԻՖԱ-ն հայտարարել է դարպասների գրավումը հաստատելու համար տեսակրկնության ներմուծման մասին: Այս առնչությամբ որոշումը կարող է կայացվել արդեն հուլիսի 2-ին:

«Չելսիի» կիսապաշտպան Խուան Մատայի` «Տոտտենհեմի» դարպասի գրավման հետ կապված սխալն ապացուցեց, որ առանց հատուկ տեխնիկայի անհնար է: ՖԻՖԱ-ում մտադիր են լրացուցիչ թեստեր անցկացնել և, եթե դրանց արդյունքները բավարար լինեն, վիդեոկրկնության համակրագը կընդունվի:

Ինչ վերաբերում է «Չելսի»-«Տոտտենհեմ» խաղին, ապա բազմաթիվ դիտումների արդյունքում պարզ դարձավ, որ մրցավարը սխալվել էր: Խաղը «Տոտտենհեմի» համար ջախջախիչ ավարտ ունեցավ` 1:5:

Ներկայումս ՖԻՖԱ-ն փորձարկում է 2 համակարգ` Hawkeye և GoalRef, հաղորդում է Eurosport-ը:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---