ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԱՆՑԿԱՑՎԵՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՕՐԵՐ20 ապրիլի 2004 - 19:29 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 26-30-ը Հայաստանում կանցկացվեն Ռուսաստանի մշակույթի օրերը` ՀՀ եւ ՌԴ մշակույթի նախարարությունների միջեւ 2003-2005թթ. մշակութային համագործակցության ծրագրի շրջանակներում: Ինչպես տեղեկացրել են ՀՀ մշակույթի նախարարությունում, Օրերի բացումը կնշանավորվի Երեւանում` Ռուսաստանի արվեստի վարպետների գալա-համերգով: Օրերի շրջանակներում կանցկացվի ռուսական կինոյի շաբաթ, կբացվի Ռուսաստանի նկարիչների միության նախագահ Վալենտին Սիդորովի ցուցահանդեսը, իսկ Ռուսական դրամատիկական թատրոնում կնեկայացվի ռուս հեղինակի պիես: Ռուսաստանի մշակույթի օրերի շրջանակներում միջոցառումներ կանցկացվեն նաեւ Գյումրիում, Վանաձորում եւ Սպիտակում:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |