Վիկ Դարչինյանի թիմը բողոքարկելու է Շինսուկե Յամանակայի դեմ մենամարտի արդյունքները (վիդեո)![]() PanARMENIAN.Net - Հայ բռնցքամարտիկ Վիկ Դարչինյանի թիմը բողոքարկման հայտ է ներկայացնելու ճապոնացի Շինսուկե Յամանակայի մենամարտի արդյունքների վերաբերյալ: Այդ մենամարտը կայացել է ապրիլի 6-ին Տոկիոյում` «Teiken gym-ում», որտեղ խաղարկվում էր WBC վարկածով չեմպիոնի գոտին: Մենամարտն ավարտվել էր մրցավարների` հաղթանակը ճապոնացի բռնցքամարտիկին շնորհելու միաձայն որոշմամբ` 117:111, 116:112 և 116:112: Բողոքարկման պատճառը 5-րդ ռաունդում ճապոնացի բռնցքամարտիկի կատարած հարվածն է, հաղորդում է box-club.ru-ն: Դարչինյանը կրել է իր երկրորդ պարտությունը: Մինչ այս նա 116:111, 117:110 և 120:107 հաշվով զիջել է Անսելմո Մորենոյին (Պանամա): Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |