ԼՂ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԸ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՄԻՋՆՈՐԴԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ20 ապրիլի 2004 - 21:58 AMT PanARMENIAN.Net - ԼՂՀ արտգործնախարար Աշոտ Ղուլյանը ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկյան նոր համանախագահ Սթիվեն Մաննի հետ կայացած հանդիպմամ ժամանակ հայտարարել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցային գործընթացին Լեռնային Ղարաբաղի անմիջական մասնակցության համար պայմաններ ստեղծելու անհրաժեշտության մասին: Ինչպես տեղեկացնում է «Մեդիամաքս» գործակալությունը, Ղուլյանի եւ Մաննի հանդիպումը կայացել է ապրիլի 19-ին Երեւանում` ԼՂՀ մշտական ներկայացուցչությունում: Ս.Մաննի խնդրանքով, Աշոտ Ղուլյանը ներկայացրել է կարգավորման գործընթացի վերաբերյալ ղարաբաղյան կողմի դիրքորոշումը, ինչպես նաեւ տնտեսական եւ ներքաղաքական իրավիճակը հանրապետությունում: Ս.Մաննը հաստատել է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը շարունակելու ԱՄՆ հաստատակամությունը: Նա նաեւ հայտնել է տարածաշրջան կատարելիք հերթական այցի ընթացքում Լեռնային Ղարաբաղ այցելելու մտադրության մասին:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |