ԱՄՆ ԴԵՍՊԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՔՆՆԱՐԿԵԼ Է ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԸ ՀԱՂԹԱՀԱՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՐՑԵՐ21 ապրիլի 2004 - 18:26 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Օրդուեյը ՀՀ ընդդիմադիր ուժերի առաջնորդների` «Արդարություն» ընդդիմադիր դաշինքի առաջնորդ Ստեփան Դեմիրճյանի եւ «Ազգային միաբանություն» կուսակցության առաջնորդ Արտաշես Գեղամյանի հետ երեկ քննարկել է երկրում ստեղծված ներքաղաքական իրավիճակը: Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրել է Արտաշես Գեղամյանը, ԱՄՆ դեսպանը, ինչպես նաեւ Եվրամիության անդամ երկրների դեսպանները կոչ են անում հնարավորինս հարցերը լուծել բանակցությունների միջոցով: «Մենք շատ լուրջ ենք վերաբերում այդ կոչերին եւ փորձում ենք անել մեզանից կախված ամեն ինչ, որպեսզի մեր գործողությունները համապատասխանեն ՀՀ սահմանադրությանը»,- ասել է նա:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |