Իսլանդիայի պատգամավորներն իրենց կառավարությանն առաջարկել են ճանաչել Հայոց ցեղասպանությունը16 ապրիլի 2012 - 22:08 AMT PanARMENIAN.Net - Իսլանդիայի խորհրդարանի պատգամավորներն առաջարկ են ներմուծել, որը Իսլանդիայի կառավարությանը կոչ է անում պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Իսլանդական լրատվամիջոցների համաձայն` առաջարկի նախաձեռնողը «Շարժում» կուսակցությունից պատգամավոր Մարգրետ Տրիգգվադոուտտիրն է: Այս նախաձեռնությանն օժանդակել են «Շարժում» կուսակցության երկու այլ անդամներ Տոուր Սաարին և Բիրգիտտա Յոունսդոուտտիրը, ինչպես նաև «Համերաշխություն» կուսակցության նախագահ Լիլյա Մոուսեսդոուտտիրն ու «Լուսավոր ապագա» կուսակցության նախագահ Գվյուդմյունդյուր Ստեյնգրիմսսոնը: Հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատը կողմ է քվեարկել ցեղասպանությունների, այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին: 2011թ. դեկտեմբերի 22-ին օրինագիծն ընդունվել էր Ֆրանսիայի Ազգային ժողովում: Օրինագծի հեղինակը պատգամավոր Վալերի Բուայեն է: Օրինագիծը ժխտման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազ. եվրոյի չափով տուգանք: Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը փետրվարի 28-ի նիստում ոչ սահմանադրական է ճանաչել այդ օրինագիծը և իր որոշումը հիմնավորել է նրանով, որ օրենքը «հակասում է Ֆրանսիայի Սահմանադրության 33-րդ հոդվածին խոսքի ազատության մասին»: Գրեթե անմիջապես դրանից հետո Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին կառավարությանը հանձնարարել է պատրաստել Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն նախատեսող նոր օրինագիծ:
Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով |