«Երկիր». ՀՀԿ-ի կողմից անձնագրեր հավաքելու գործընթացը հասել է Աշտարակ![]() 17 ապրիլի 2012 - 10:29 AMT PanARMENIAN.Net - «Երկիրը» գրում է, որ ՀՀԿ-ի կողմից անձնագրեր հավաքելու գործընթացը հասել է նաև Արագածոտնի մարզկենտրոն՝ Աշտարակ: Տեղի բնակիչներից մեկը «Երկիր»-ին պատմել է, որ եթե սկզբում մեկ անձնագրի համար ՀՀԿ-ն առաջարկում էր 5 հազար դրամ, ապա արդեն այսօր` խաղադրույքը կտրուկ աճել է` նախ դառնալով 10 հազար, հիմա արդեն 15 հազար դրամ: Թերթին դիմած քաղաքացին պատմել է, որ անգամ 15 հազար դրամ առաջարկի պայմաններում ՀՀԿ-ն չի կարողանում սանձել բնակչությանը և հավաքել անձնագրերը: Աշտարակցիները գումարը կանխիկ պահանջում են հիմա և ոչ թե ընտրության օրը: Մեծ մասն էլ որոշել է տալ անձնագիրը, վերցնել առաջարկվող գումարը, բայց քվեարկել ում օգտին ցանկանում է: «Մարդիկ որոշել են ՀՀԿ-ից վերցնել փողը, բայց ձայն չտալ նրան, ես էլ եմ այդպես անելու»,- նշել է քաղաքացին: Թիվ 15 ընտրատարածքում ՀՀԿ-ն առաջադրել է Թալինի քաղաքապետ Մնացական Մնացականյանի թեկնածությունը, ում անցնելու շանսը շատ փոքր է: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |