Էդուարդ Շարմազանով. Ուշ թե շուտ Ադրբեջանում կգիտակցեն, որ ԼՂՀ միջազգային ճանաչումն այլընտրանք չունի17 ապրիլի 2012 - 17:13 AMT PanARMENIAN.Net - ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հանդես է եկել մեկնաբանությամբ` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի երեկ Բաքվում կայացած կառավարության նիստում ԼՂ հիմնախնդրի առնչությամբ արած հայտարարության վերաբերյալ: Վերջինս մասնավորապես ասել էր` կգա օրը, երբ ադրբեջանական դրոշը կծածանվի Ստեփանակերտում և Շուշիում: Էդուարդ Շարմազանովը այս առնչությամբ ասել է. «Առաջին` Ադրբեջանը պետք է դադարեցնի սպառազինությունների մրցավազքը և ռազմական հռետորաբանությունը: Երկրորդ` իր հասարակությանը պատրաստի ոչ թե պատերազմի, այլ խաղաղութան: Երրորդ, եթե Ալիև կրտսերը շատ է ուզում Ստեփանակերտում տեսնել ադրբեջանական դրոշ, ապա դրան հասնելու համար կա միայն մեկ ճանապարհ` դիվանագիտական հարաբերությունների հաստատում Արցախի անկախ հանրապետութան հետ, որի արդյունքում Բաքվի ԼՂՀ դեսպանատան շենքում կծածանվի Արցախի անկախ հանրապետության դրոշը, իսկ ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտում հարևան Ադրբեջանի դեսպանատան շենքին կարող են տեղադրել իրենց դրոշը: Կարծում եմ` ուշ թե շուտ Արցախից արևելք ընկած երկրում կգիտակցեն, որ ԼՂՀ միջազգային ճանաչումն այլընտրանք չունի»: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |