«Ժամանակ». Մոսկվայում հայ ձեռնարկատեր են սպանել

«Ժամանակ». Մոսկվայում հայ ձեռնարկատեր են սպանել

PanARMENIAN.Net - Մոսկվայի հյուսիս-արևմուտքում հայ ձեռնարկատեր Տիգրան Հովհաննիսյանին սպանված են գտել իր շենքի մուտքի մոտ: ՌԴ իրավապահ մարմինները հայտնել են, որ Հովհաննիսյանի մարմինը հայտնաբերել են հարևանները՝ ապրիլի 17-ի առավոտյան ժամը 08:00-ի սահմաններում, վերելակի մոտ: «Ժամանակը» գրում է, որ Հովհաննիսյանը մահացել է կրծքավանդակին հասցված երկու հրազենային վերքից: Ըստ քննիչերի՝ հանցագործն օգտագործել է խլացուցիչով ատրճանակ: Հովհաննիսյանի սպանության փաստով հարուցվել է քրեական գործ՝ սպանություն հոդվածով, որը նախատեսում է ընդհուպ ցմահ ազատազրկում, և զենքի անօրինական շրջանառության հոդվածով:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---