Զեկույց. ՀՀ տնտեսության թույլ կողմը աշխատանքի ցածր արտադրողականությունն է18 ապրիլի 2012 - 14:05 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի տնտեսության թույլ կողմը աշխատանքի ցածր արտադրողականությունն է: Այդ մասին ապրիլի 18-ին լրագրողներին է հայտարարել «Տնտեսություն և արժեքներ» հետազոտական կենտրոնի նախագահ Մանուկ Հերգնյանը՝ ներկայացնելով «Հայաստանի 2011-2013թթ. Ազգային մրցունակության զեկույցը»: Որպես ամենաբարձր արտադրողականություն ունեցող ոլորտներ նա նշել է ֆինանսական միջնորդությունը, լեռնահանքային արդյունաբերությունը և շինարարությունը, որտեղ զբաղված է երկրի աշխտող բնակչության ընդամենը 9 տոկոսը: «Իսկ գյուղատնտեսության ոլորտը, որտեղ զբաղված է շուրջ 40 տոկոսը, ամենացածր արտադրողականությունն ունի, ինչպես նաև ծառայությունների ոլորտը»,-հավելել է նա: Ընդհանուր առմամբ, ըստ նրա, 2005-2010թթ. Հայաստանում արտադրողականության աճը կազմել է 17 տոկոս: «Հայաստանի 2011-2013թթ. Ազգային մրցունակության զեկույցը» պատրաստել է «Տնտեսություն և արժեքներ» հետազոտական կենտրոնը, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության CAPS/USAID ծրագրի ՎիվաՍել-ՄՏՍ-ի, »Սթար» առևտրային ցանցի, «Ի-ՎիլՔոնսալթինք» ընկերության, Գերմանիայի միջազգային համագործակցության (giz) ընկերության և Գերմանիայի տնտեսական համագործակցության ու զարգացման դաշնային նախարարության աջակցությամբ: Զեկույցը բաղկացած է երկու մասից՝ երկրի տնտեսության և նրա մրցունակության ընդհանուր գնահատական և մասնավոր ընկերությունների կառավարման փորձը, որը կազմում է այս զեկույցի հիմքը: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |