Կարեն Քոչարյան. Ընտրություններում ԲՀԿ հաղթանակի դեպքում, նախագահականի ժամանակ նրա թեկնածուն Օսկանյանն է լինելու![]() 18 ապրիլի 2012 - 13:29 AMT PanARMENIAN.Net - Խորհրդարանական ընտրություններում «Բարգավաճ Հայաստան» կոալիցիոն կուսակցության (ԲՀԿ) հաղթանակի դեպքում, 2013թ նախագահական ընտրությունների ժամանակ նրա թեկնածուն է լինելու ՀՀ նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը, կարծում է քաղաքական տեխնոլոգ Կարեն Քոչարյանը: Ընդ որում, լրագրողների` ԲՀԿ կողմից նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի թեկնածության առաջադրման մասին հարցին ի պատասխան, Քոչարյանը նկատել է, որ «Քոչարյանին ու Օսկանյանի փոխկապակցված է համարում»: Կարեն Քոչարյանը հեգնանքով ընդգծել է նաև, որ տպավորություն է ստեղծվում, որ սա նախագահական ընտրությունների քասթինգ է, այլ ոչ թե խորհրդարանական ընտրություններ: Խորհրդարանական ընտրությունները Հայաստանում տեղի կունենան մայիսի 6-ին: Ընտրություններին մասնակցում են ութ քաղաքական ուժեր՝ ՀՀԿ, ԲՀԿ, ՀՅԴ, ՕԵԿ-ը, «Ժառանգությունը», Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը, Կոմունիստական կուսակցությունը, «Միավորված հայեր» կուսակցությունը և մեկ նախընտրական դաշինք ի դեմս ՀԱԿ-ի: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |