«Ուրուգվայի հայ երիտասարդությունը» ապրիլի 27-ին Հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցին նվիրված երթ կանցկացնի![]() 18 ապրիլի 2012 - 21:37 AMT PanARMENIAN.Net - «Ուրուգվայի հայ երիտասարդություն» կազմակերպությունը, որը միավորում է երկրի զանազան հայկական կազմակերպություններին, ապրիլի 27-ին երթ կանցկացնի` նվիրված Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցին: Ինչպես հաղորդել են կազմակերպությունից, երթը կմեկնարկի Ուրուգվայի համալսարանից և կընթանա մինչև Մոնտեվիդեոյի քաղաքապետարան: «Ուրուգվայի հայ երիտասարդությունը» բոլորին կոչ է անում միանալ երթին հանուն արդարության և մարդու իրավունքների պաշտպանության և ժխտման ու անպատժելիության դեմ, հանուն ըմբռնման, որ հայ ժողովրդի պայքարն աշխարհի բոլոր ժողովուրդների պայքարն է, քանի որ անպտաժելիությունը հրեշավոր հանցագործություններ է ծնում: ![]() ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |