Նաիրա Զոհրաբյանը Եվրախորհրդարանի բանաձևի մասին. Ադրբեջանական ԶԼՄ-ը կրկին զբաղվում են սխալ տեղեկություններ տարածելով![]() 19 ապրիլի 2012 - 10:33 AMT PanARMENIAN.Net - Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Նաիրա Զոհրաբյանը մեկնաբանել է ադրբեջանական ԶԼՄ-ի հաղորդագրությունը, ըստ որի Եվրախորհրդարանը Հայաստանի և ԵՄ միջև ասոցատիվ համաձայնության բանակցությունների մասին իր բանաձևում, մի շարք հակահայկական հայտարարություններ է արել: «Ադրբեջանական ԶԼՄ-ը, իրենց բնորոշ ձևով կրկին զբաղվում են իրականության խեղաթյուրմամբ և սխալ տեղեկություններ տարածելով»,-հայտնել է նա PanARMENIAN.Net ի թղթակցին: Զոհրաբյանի խոսքով, բանաձևը պարունակում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահ-երկրների նախագահների Ակվիլյան հանդիպումից հղումներ: Այս առնչությամբ նա հիշեցրել է, որ այս հայտարարությունը պարունակում է հայկական կողմի համար շատ կարևոր դրույթ. «Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի որոշումը` նրա բնակչության կամքի արտահայտման պարտադիր իրավական ուժ ունեցող ճանապարհով»: Զոհրաբայնը հավելել է նաև, որ բանաձևում կոչ է արվում մայիսին անցկացնել եվրոպական ստանդարտներին համապատասխանող իսկապես ազատ և արդար ընտրություններ: Համաձայն Ադրբեջանական ԶԼՄ-ի, Եվրախորհրդարանը Հայաստանի և ԵՄ միջև ասոցատիվ համաձայնության բանակցությունների վերաբերյալ իր բանաձևում հայտարարել է, որ մտադիր է հետաքննություն անցկացնել Լեռնային Ղարաբաղում և այլ ազատազրկված տարածքներում Հայաստանի վերաբնակեցման քաղաքականության վերաբերյալ, ինչպես նաև կոչ է արել Հայաստանին չուղարկել իր քաղաքացիներին ԼՂՀ-ում զինվորական ծառայություն իրականացնելու: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |