Հայկական ԶԼՄ-ները հնարավորություն ունեն ազդելու ադրբեջանական հասարակության վրա![]() 19 ապրիլի 2012 - 15:28 AMT PanARMENIAN.Net - «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ապրիլի 16-ի հայտարարությունն այն մասին, որ Հայաստանը Ադրբեջանին պարտվում է տեղեկատվական պատերազմում, իրականությանը չի համապատասխանում»,-այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը: Ալիևի խոսքով, «Հայաստանը մինչև վերջերս աշխատում էր «Ադրբեջանին միջազգային հանրության աչքում փնովելու ուղղությամբ, սակայն հիմա Ադրբեջանը «հաղթահարել է» դա: Քաղաքագետն ընդգծել է, որ ադրբեջանցիները չեն նշել այն ոլորտները, որտեղ, իբրև թե, հաղթում են: Եթե խոսելու լինենք հայ հասարակության վրա ադրբեջանական ԶԼՄ-ների ազդեցության մասին, ապա նախկինում նման բան եղել է, սակայն 2003թ-ից հետո իրավիճակը կտրուկ փոխվել է հօգուտ հայկական ԶԼՄ-ների: Եվ հակառակը, հայկական ԶԼՄ-ների ազդեցությունը Ադրբեջանի հասարակության որոշ շերտերի վրա շատ ավելի զգալի է, հայտարարել է փորձագետը: Նա ընդգծել է, որ լեզգիները և թալիշները բազմիցս դիմել են հայկական ԶԼՄ-նեին, որպեսզի վերջիններս լուսաբանեն ադրբեջանական իշխանությունների կողմից իրականացվող ճնշումները, իրենց իրավունքների խախտումները և երբեմն նաև ֆիզիկական ոչնչացման սպառնալիքները: Նման ռեսուրսը պետք է օգտագործել, հայկական ԶԼՄ-ն այդ ուղղությամբ մեծ հեռանկարներ ունեն: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |