Ռուսաստանի հետ կստորագրվի գիտատեխնիկական և ինովացիոն համագործակցության համաձայնագիր

PanARMENIAN.Net - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը և «Միավորված ավիաշինական կորպորացիա» բաց բաժնետիրական ընկերության նախագահ Միխայիլ Պողոսյանն ապրիլի 20-ին կստորագրեն հնգամյա գիտատեխնիկական և ինովացիոն համագործակցության համաձայնագիր: PanARMENIAN.Net ին ԳԱԱ-ից տեղեկացրել են, որ դրա նպատակն է աջակցել միմյանց` լուծելու Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության ավիաշինական համալիրի պահպանման, մրցունակության բարձրացման ու գիտաարտադրական պոտենցիալի զարգացմանն ուղղված խնդիրները:

Միխայիլ Պողոսյանը հանդես կգա զեկույցով: Վերջինիս մասնակցությամբ նախատեսվում է նաև Ռադիկ Մարտիրոսյանի և առաջատար գիտնականների համատեղ մամուլի ասուլիսը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---