Ամելոյում կբացվի Հայոց ցեղասպանությանը նվիրված հոդվածների և լուսանկարների ցուցահանդես (վիդեո)![]() PanARMENIAN.Net - Ապրիլի 20-ին Ալմելո քաղաքում Հոլանդիայի խորհրդարանի Քրիստոնյա-դեմոկրատական խմբակցության պատգամավոր Պիտեր Օմտզիգտը կբացի Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցահանդեսը, որտեղ ներկայացված են Պետեր վան դեր Վելդենի հավաքագրած անցյալ դարասկզբին Օսմանյան կայսրությունում հայերի ջարդերի և տեղահանությունների մասին հոլանդական թերթերում հրատարակված մի շարք հոդվածներ, ինչպես նաև Հայոց ցեղասպանության մասին նամակներ, լուսանկարներ և այլն: Ցուցահանդեսի բացումը տեղի կունենա ժամը 19-ին Ալմելոյի «Երևան» հայկական հաստատության կենտրոնում, հասցեն` Wierdensestraat 127 - Almelo (սրահի դռները բաց են ժամը 18.15-ից): Ցուցահանդեսը կազմակերպել են Ալմելոյի «Երևան» հաստատությունը և ՀԲԸՄ Հոլանդիայի մասնաճյուղը, Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի «Ապրիլ 24» հանձնախմբի համագործակցությամբ:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |