Կիրակի օրը Երևանը պաշտոնապես կհռչակվի գրքի համաշխարհային մայրաքաղաք![]() 19 ապրիլի 2012 - 16:05 AMT PanARMENIAN.Net - Երևանը 2012 թ.գրքի համաշխարհային մայրաքաղաք կհռչակվի ապրիլի 22-ին ժամը 22.00-ին` Մատենադարանի դիմաց: Շքեղ հանդիսությամբ գրքի 2011 թ-ի մայրաքաղաք Բուենոս Այրեսի քաղաքապետ Մաուրիցիո Մակրին տիտղոսը կփոխանցի Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Հայաստանի պետական ակադեմիական երգչախումբը կատարելու է քաղաքի հիմնը, իսկ միջոցառմանը մասնակցելու են ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Էնգիդա Գետաչյուն, ՅՈՒՆԵՍԿՕ-ի 36-րդ գլխավոր կոնֆերանսի նախագահ Կատալին Բոջիարդը, և 5 տասնյակից ավելի հատուկ հյուրեր: Տիտղոսի հանձնումից հետո սպասվում է եռաչափ շոու, արգենտինյան, հայ և թայլանդական արիտիստների մասնակցությամբ: Միջոցառման հյուրերի թվում են լինելու նաև 2013 թ-ին գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակված Բանգկոկ քաղաքի ներկայացուցիչները: Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |