Orange բարեգործական հիմնադրամը նշում է Հայաստանում իր աշխատանքի մեկ տարին![]() 19 ապրիլի 2012 - 16:47 AMT PanARMENIAN.Net - Orange Armenia ընկերությունը կարևոր դեր է կատարում Հայաստանի և նրա քաղաքացիների սոցիալական և տնտեսական կյանքում, ապրիլի 19-ին Երևանում օպերատորի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուայի հետ համատեղ մամլո ասուլիսում հայտնել է Ֆրանս Տելեկոմ – Orange-ի հաղորդակցության և բարեգործության գծով գործադիր տնօրենի տեղակալ Քրիստին Ալբանելը: Նա հայկական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ կիսել է տպավորությունները Հայաստանի մայրաքաղաքով կատարած փոքր շրջայցից: «Բրենդը լավ ինտեգրվել է և սազում է Երևանին»,- ընդգծել է նա: Քրիստին Ալբանելը Հայաստանում է գտնվում Orange բարեգործական հիմնադրամի աշխատանքի մեկ տարվա կապակցությամբ: Առավոտյան կայացել է հանդիպումը Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի հաղորդակցության ոլորտի առջև ծառացած մարտահրավերները և զարգացման հնարավոր միտումները: Անդրադառնալով Հիմնադրամի ծրագրերին հեռանկարում` Բրունո Դյութուան իր հերթին նշել է, որ կշարունակվեն այն ուղղությունները, որոնք մեկնարկել են 2010-2011թթ., դրա հետ մեկտեղ 2012-ին ուշադրության կենտրոնում կլինի գյուղական համայնքների զարգացումը Հայաստանի հեռավոր մարզերում: 2011թ. աշխարհի ավելի քան 13 երկրներում հիմնադրամն իրագործել է 20 մլն եվրոյի ծրագրեր: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |