Աֆղանստանի նախագահը կոչ է արել «արագացնել» արտասահմանյան զորքերը դուրս բերելու գործընթացը

Աֆղանստանի նախագահը կոչ է արել «արագացնել» արտասահմանյան զորքերը դուրս բերելու գործընթացը

PanARMENIAN.Net - Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզային կոչ է արել «արագացնել» կոալիցիոն զորքերի լիազորությունների հանձնման գործընթացն անվտանգության տեղի ուժերին, հաղորդում է Agence France-Presse-ը: Քարզայի պահանջը կապված է վերջերս տեղի ունեցած սկանդալի հետ, երբ The Los Angeles Times թերթը հրապարակել է ամերիկյան զինծառայողների լուսանկարները «Թալիբանի» գրոհայինների մարմինների հետ: «Նման ցավալի փորձություններին վերջ տալու միակ միջոցն այն է, որպեսզի հնարավորինս արագ լիազորությունները հանձնվեն աֆղանական կառույցներին»,- հայտարարել է նախագահը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---