Մեն նահանգի օրենսդիր մարմինը Հայոց ցեղասպանության վերաբերյալ հայտարարություն է ընդունել

Մեն նահանգի օրենսդիր մարմինը Հայոց ցեղասպանության վերաբերյալ հայտարարություն է ընդունել

PanARMENIAN.Net - ԱՄՆ Մեն նահանգի օրենսդիր ժողովը հանդես է եկել հայտարարությամբ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցին: Հայտարարության մեջ նշվում է այն մեծ ավանդը, որ ունեցան Ցեղասպանությունից փրկված հայերը ԱՄՆ զարգացման գործում: Հայտարարության հեղինակն է սենատոր Ջոզեֆ Բրաննիգանը, աջակցել են սենատորներ Ջասթին Ալֆոնդն ու կոնգրեսականներ Աննա Հասքելն ու Դիանա Ռասսելը:

Քեթի Մելքոնյանը, որը Մեն նահանգի հայ համայնքի ակտիվ անդամ է և Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի (ANCA) գործիչ, նույնպես մասնակցել է հայտարարության ընդունմանը նվիրված միջոցառմանը: Հենց Քեթիի եղբայրը՝ Ջոնը, սկիզբ դրեց Մենում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակման ավանդույթին 20 տարի առաջ: «Մեր ծնողները, որոնք վերապրել են Հայոց ցեղասպանությունը, պատգամեցին մեզ հիշել Ցեղասպանության մասին և իրազեկել ուրիշներին»,-ասել է Մելքոնյանը: Որպես համայնքի անդամ, որը Ցեղասպանություն է վերապրել, մենք պետք է վստահ լինենք, որ կառավարությունն իրազեկ է Հայոց ցեղասպանությանը, որպեսզի կարողանանք դասեր քաղել մեր անցյալից ու պայքարել մոլեռանդության ու անհանդուրժողականության դեմ, կանխելու համար նոր ցեղասպանությունները»:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---