2014թ-ից շախմատի տղամարդկանց ԱԱ նվազագույն մրցանակային ֆոնդը կկազմի 150 հազար եվրո![]() 20 ապրիլի 2012 - 13:41 AMT PanARMENIAN.Net - Շախմատի պրոֆեսիոնալների ասոցիացիայի նախագահ և գրոսմայստեր Էմիլ Սուտովսկին պատմել է մի քանի կարևոր որոշումների մասին, որոնք կայացվել են ՖԻԴԵ-ի վերջին նախագահական խորհրդի ժամանակ: Մասնավորապես, Սուտովսկու խոսքով, հաստատվել են մայրցամաքային առաջնությունների նվազագույն մրցանակային ֆոնդերի ծավալները: «ՖԻԴԵ-ի ղեկավարությունը համարում է, որ նման պրակտիկան չի համապատասխանում մայրցամաքային առաջնության մակարդակին, և որոշում կայացվեց, որ սկսած 2014թ-ից, շախմատի տղամարդկանց ԱԱ նվազագույն մրցանակային ֆոնդը կազմելու է 150 հազար եվրո, կանանցը` 100 հազար»,-նրա խոսքը հաղորդում է chess-news.ru-ն: Գրոսմայստերը հավելել է, որ մյուս մայրցամաքների առաջնությունների համար այլ թվեր են մշակվելու: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |