Ռիչարդ Կիրակոսյան. Հայաստանը սփյուռքի համար «Disney-land» չպետք է լինի![]() 20 ապրիլի 2012 - 15:12 AMT PanARMENIAN.Net - «Հայաստանը սփյուռքի համար «Disney-land» չպետք է լինի»,- այսօր տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը: Ըստ նրա, Հայաստանի համար մեծ կարևորություն ունեցող հարցերից է ոչ միայ Ցեղասպանության հարցը, ուստի դրա համար սփյուռքը պետք է մասնակից լինի երկրի սոցիալ-քաղաքական կյանքին, այլ ոչ թե ամեն ինչին նայի «Marriott» հյուրանոցի պատուհանից: Հայաստանի ներքին խնդիրները, անվտանգությունը, տնտեսական ոլորտը, մարդու իրավունքները պետք է գտնվեն նրա ուշադրության կենտրոնում: Կիրակոսյանը հավելել է նաև, որ իր հերթին կառավարությունը պետք է անի ամեն բան, որպեսզի պայմաններ ստեղծի սփյուռքի հայերի` այստեղ վերաբնակվելու համար, քանի որ նրանց համար հիմա դա շատ բարդ է: Ներկայումս Հայաստանի համար խնդրահարույց է օլիգարխային համակարգը և բավարար հնարավորությունների բացակայությունը: Կիրակոսյանն ընդգծել է, որ ժողովրդավարության բացակայությունն ու աղքատների և հարուստների շերտավորումը խնդիր է ոչ միայն հայաստանաբնակների, այլ նաև սփյուռքահայերի համար: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |