Փորձագետ. Հայաստանը պետք է ձգտի, որ Ռուսաստանն ավելի հարգանքով վերաբերի իրեն![]() 20 ապրիլի 2012 - 15:34 AMT PanARMENIAN.Net - «Եվրասիական միությունը Խորհրդային Միությանը վերադառնալու ծրագիր է»,-այսօր տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը: Ըստ նրա, այս ծրագիրը վերադարձ է Խորհրդային Միություն, այն ստեղծել են խորհրդային հոգեբանություն ունեցող մարդիկ: Փորձագետի խոսքով, որոշ երկրներ այլընտրանքի հնարավորություն չունեն, սակայն Հայաստանը ճիշտ է վարվում` Եվրոպայի հետ երկարաժամկետ համագործակցության ծրագիր հաստատելով: Կիրակոսյանն ընդգծել է, որ Հայաստանի համար Ռուսաստանը մնում է անփոխարինելի գործընկեր, և ԵՄ հետ հարաբերությունները դրա վրա չեն ազդի: Սակայն Ռուսաստանի համար Հայաստանը տարածաշրջանում միակ դաշնակիցն է: Հայաստանը պետք է ձգտի, որ Ռուսաստանն ավելի հարգանքով վերաբերի իրեն: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |