ԱԴՐԲԵՋԱՆԸ ՌԱԶՄԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆ Է ԲԱՑՈՒՄ ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ 1 մայիսի 2004 - 19:41 AMT PanARMENIAN.Net - Մոտ օրերս Ադրբեջանը ռազմական ներկայացուցչություն կբացի Ռուսաստանում: Այդ մասին Բաքվում հայտնել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւը` Ադրբեջանում ՌԴ-ի դեսպան Նիկոլայ Ռյաբովի հետ հանդիպմանը: Աբիեւը նշել է երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների «ավանդական լավ հարաբերությունները»: Նա ընդգծել է նաեւ Ռուսաստանի` որպես ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահի, «մեծ հնարավորությունները» ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում: «Ադրբեջանը շատ բան է սպասում Ռուսաստանից այդ հարցում»,- ասել է նախարարը:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |