Գայանե Առուստամյանը Երևանում հանրահավաքում հռչակել է «ընդդիմության ազատամարտի սկիզբը գործող ռեժիմի հետ»![]() 20 ապրիլի 2012 - 19:41 AMT PanARMENIAN.Net - ՀԱԿ հանրահավաքը մեկնարկել է թիվ 1 ընտրատարածքում առաջադրված պատգամավորի թեկնածու Գայանե Առուստամյանի ելույթով: «Մեր ազատամարտը ռեժիմի դեմ սկսվել է: Հասել է այն պահը, երբ որոշվելու է սերունդների հետագա ճակատագիրը: Այս ռեժիմը պետք թոթափել, և ֆաշիստներից մեր երկիրը թոթափելու հնարավորությունը մայիսի 6-ի ընտրություններն են: Ես, որպես մեծամասնական պատգամավորւթյան թեկանծու, զրկված լինելով եթերից, գնում եմ մարդկանց տները, զրուցում նրանց հետ: Իրականում ժողովուրդը քաջ գիտակցում է իրավիճակը: Մարդիկ մտավախություն ունեն, որ ցուցակներում կարող են ներգրավել մահացածների անունները»: Նա կոչ է արել քվեարկել ՀԱԿ-ի օգտին, քանի որ ՀԱԿ-ն է միակ իրական ընդդիմադիր ուժը, որը պայքարում է ֆաշիզմի դեմ: «Մի վախեցեք, որ ասում են` միայն մենք ենք անցնելու, գնացեք քվեարկության: Այն փակ և գաղտնի է»,- ասել է նա: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |