Նիկոլ Փաշինյան. Երբ վերցնում եք քվեաթերթիկը, 30 վայրկյանանոց հեղափոխությունը սկսվում է![]() ![]() PanARMENIAN.Net - Ազատության հրապարակում այժմ տեղի ունեցող հանրահավաքին Նիկոլ Փաշինյանն հորդորել է հավաքվածներին չվախենալ և չհավատալ, թե ընտրախցիկներում տեղախցիկներ կան. «Մենք ձեզնից չենք ակնկալում, որ պայքարեք օլիգարխիայի դեմ: Երբ ձեր դուռը ծեծեն ու հարցնեն, թե ում եք ընտրելու, ասեք, որ ՀՀԿ-ի օգտին եք քվեարկելու: Բայց երբ վերցնում եք քվեաթերթիկը, 30 վայրկյանանոց հեղափոխությունը սկսվում է»: Փաշինյանը հորդորել է մարդկանց չվախենալ և չհավատալ, թե ընտրախցիկներում տեղախցիկներ կան: «Հեղափոխությունը», նրա խոսքով, տևելու է 30 վայրկյան: «Ուրեմն, կեցցե հայկական հեղափոխութունը, կեցցե մեր Հանրապետությունը, կեցցեն մեր երեխաները, որ ապրելու են ազատ, անկախ Հայաստանում», – ասել է Փաշինյանը: Նրա ելույթի ժամանակ հարթակ են բարձրացել ՀԱԿ երիտասարդ ակտիվիստներ, որոնք կրում էին «30 վայրկյան» գրառումով շապիկներ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |