Վլադիմիր Կարապետյանը ապրիլի 3-ին Բաքվում տեղի ունեցածը Հայաստանի համար շատ վտանգավոր է համարում![]() 20 ապրիլի 2012 - 21:02 AMT PanARMENIAN.Net - ՀԱԿ-ի Ազատության հրապարակում այս պահին տեղի ունեցող հանրահավաքին թիվ 2 ընտարատարածքում առաջադրված թեկնածու Վլադիմիր Կարապետյանը խոսել է Հայաստանի արտաքին քաղաքականության մասին` նշելով, որ Հայաստանի համար շատ վտանգավոր է համարում ապրիլի 3-ին Բաքվում տեղի ունեցածը. «Ադրբեջանի և Ռուսաստանի արտգործնախարարների ստորագրած փաստաթղթում նշվում է, որ Ղարաբաղի հակամարտության կարգավորումը լինելու է Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում: ՀՀ-ն ու Արցախը որևէ կերպ չեն արձագանքել դրան, այնքան է Հայաստանի իշխանությունը բաց թողել բանակցային գործընթացը, որ անգամ չի կարողանում արձագանքել»: Ելույթում թեկնածուն խոսել է նաև օրերս Եվրախորհրդարանի ընդունած բանաձևի մասին, որում նշված է, որ Հայաստանը չպետք է զինծառայողներ ուղարկի Արցախ ծառայության. «Դրանից հետո մեկ քայլ է մնում, որ մեզ հայտարարեն զավթիչ: Այս ամենը ռեժիմի հերթական հանցավոր ձախողումներն են»: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |