ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՂԱԴՐՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԵԽԽՎ ԲԱՆԱՁԵՎԻ ՍԽԱԼ ՄԵԿՆԱԲԱՆՄԱՆ ՄԵՋ 3 մայիսի 2004 - 22:03 AMT PanARMENIAN.Net - Իշխանության վստահության հանրքվե անցկացնելու հարցը գնահատվել է Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) կողմից որպես Հայաստանում ստեղծված քաղաքական ճգնաժամի պատճառ: Այդ մասին այսօր լրագրողներին է հայտարարել ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ, «Արդարություն» ընդդիմադիր դաշինքից պատգամավոր Շավարշ Քոչարյանը` մեկնաբանելով Վեհաժողովի վերջերս ընդունած բանաձեւը Հայաստանում տիրող իրավիճակի վերաբերյալ: Ընդ որում նա մեղադրել է Հայաստանի ԱԳՆ ղեկավարին տվյալ փաստաթուղթը սխալ մեկնաբանելու մեջ, մասնավորապես, Հայաստանի նախագահական ընտրությունների անվիճելի լեգիտիմության վերաբերյալ: Պատգամավորի խոսքերով, փաստաթղթում ընդամենը նշվում է, որ «միջազգային կազմակերպությունները միայն գնահատում են ընտրությունները, չզբաղվելով դրանց լեգիտիմության հարցով»: Շավարշ Քոչարյանը հերքել է նաեւ Սթրասբուրգում հայ ընդդիմադիրների կողմից ստորագրահավաքի մասին հայտարարությունը, «առավել եւս թուրք եւ ադրբեջանցի խորհրդարանականների ստորագրությունների»` այս հարցը ԵԽԽՎ օրակարգում ընդգրկելու օգտին: Նրա խոսքերով, Հայաստանի իրավիճակը քննարկման առարկա է դարձել, հիմնականում, եվրոպացի խորհրդարանականների ջանքերի շնորհիվ:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |