Մատենադարանում աշխատանքն է սկսել ՅՈՒՆԵՍԿՕ-ի տարածաշրջանային երկօրյա խորհրդաժողովը![]() 21 ապրիլի 2012 - 12:42 AMT PanARMENIAN.Net - Այսօր` ապրիլի 21-ին Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտում` Մատենադարանում բացվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ համատեղ կազմակերպած «Մշակութային քաղաքականություն. քաղաքականություն մշակույթի համար: Մշակույթը կայուն զարգացման գործոն» տարածաշրջանային երկօրյա խորհրդաժողովը: Կոնֆերանսին բացման խոսքով ելույթ ունեցավ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, նա նշեց, որ մշակույթը ամենակարևրոր հենքն է, որի վրա կառուցվում են մյուս հարաբերությունները: «Շատ ուրախ եմ, որ այսօրվա կոնֆերանսն անդրադառնալու է մշակութային ժառանգության պահպանման տարբեր ասպեկտներին, գրավոր ժառանգության պահպանմանը»,-ասաց նախարարը: Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մոսկովյան գրասենյակի ծրագրային մասնագետ Լյուբավա Մորևան: Կենֆերանսին մասնակցում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիներ, արտերկրից ժամանած մշակույթի նախարարությունների պատվիրակություններ, միջազգային գրական կազմակերպությունների ներկայացուցիչներ, կոնֆերանսին հրավիրվածները: 2 լիագումար նիստերում քննարկվելու են «Համաշխարհային ժառանգությունը և կայուն զարգացումը» և «Մշակութային բազմազանությունը զարգացման գործոն. գրավոր ժառանգություն» թեմաները: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |