Օբամայի ևս երեք թիկնապահների ազատել են աշխատանքից կոլումբիացի մարմնավաճառուհիների հետ սկանդալի պատճառով![]() 21 ապրիլի 2012 - 15:50 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ գաղտնի ծառայությունը հաղորդել է ևս երեք աշխատակիցների պաշտոնանկության մասին, ովքեր առնչություն ունեն Կոլումբիայում մարմնավաճառների սկանդալի հետ: Ավելի վաղ գործակալությունը, որը զբաղվում է նաև ԱՄՆ նախագահի պաշտպանությամբ, հաղորդել էր առաջին երեք հրաժարականների մասին, որոնք կապված են այդ պատմության հետ: Սկանդալը ծագել է անցած հանգստյան օրերին Բարաք Օբամայի՝ կոլումբիական Կարտահենա քաղաք ժամանելուց առաջ: Հաղորդվում է, որ շուրջ 20 թեթևաբարո կանայք զվարճացրել են գաղտնի ծառայության և Պենտագոնի աշխատողներին հյուրանոցում, որտեղ իջևանել էր ամերիկյան պատվիրակությունը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |