«Ժառանգությունն» այն ընտրատարածքներում, որտեղ թեկնածու չունի, կպաշտպանի ընդդիմությանը![]() 21 ապրիլի 2012 - 15:44 AMT PanARMENIAN.Net - Առաջիկա խորհրդարանական ընտրություններին «Ժառանգություն» կուսակցությունն այն ընտրատարածքներում, որտեղ թեկնածու չունի, կպաշտպանի ընդդիմությանը: Այս մասին ապրիլի 21-ին Նորք-Մարաշ վարչական շրջանում բնակիչների հետ հանդիպմանն ասաց կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննսյանը: Նա կոչ արեց ընտրողներին լսել, համեմատել ու ընտրել այն քաղաքական ուժին, որն ավելի հաշվետու և պատասխանատու է: «Եթե հաշվի առնենք «Ժառանգության» գործունեությունն, ապա ընտրողը պետք է համոզված լինի, որ մենք այլընտրանք ենք»,-ընդգծեց նա:«Ժառանգության» առաջնորդը նշեց, որ ակնկալում է իրական իշխանություն` ժողովրդի ընտրությամբ ու սահմանադրությանը համապատասխան: Անդրադառնալով միասնական շտաբի նիստերին չմասնակցելուն` Հովհաննիսյանն ընդգծեց, որ հաղորդակցության ուղիները բոլորի հետ բաց են: «Ժառանգությունը» չի հրաժարվել միասնական շտաբից, այլ ցանկացել է ուժեղացնել ու հզորացնել այդ շատ կարևոր կառույցը: Եթե այն կրեր քաղաքական ուժերի առաջնորդներից անգամ չորսի ստորագրությունը, ապա դա կվկայեր, որ այս ընթացքում արտահայտվող ցանկացած կարծիք ամբողջական է և ներկայացվում է առաջնորդի պատասխանատվությամբ»,- պարզաբանեց նա: «Ժառանգության» առաջնորդն այսօր նախատեսել էր հանդիպումներ Աջափնյակում, Դավթաշենում և Արաբկիրում: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |