«Թումո»-ում սկսվել է Պատկերապատման 3-րդ միջազգային փառատոնը![]() 21 ապրիլի 2012 - 16:13 AMT PanARMENIAN.Net - Հայ գրատպության 500-ամյակի և Երևանը` 2012թ. Գրքի համաշխարհային մայրաքաղաքի հռչակմանը նվիրված տոնակատարությունների շրջանակում ՀՀ մշակույթի նախարարության և ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության աջակցությամբ այսօր «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում բացվեց Պատկերապատման 3-րդ միջազգային փառատոնը: Փառատոնը կազմակերպել է Հայաստանում պատկերապատման զարգացման միությունը (ՀՊԶՄ) ՎիվաՍել-ՄՏՍ-ի հովանավորությամբ: Փառատոնի բացումից հետո տեղի ունեցավ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ տպագրված «Իմ Հայաստան» պատկերապատումների ժողովածուի շնորհանդեսը, որտեղ զետեղված են 20-ից ավելի հայ պատկերապատողների աշխատանքներ: Փառատոնի ընթացքում նաև բացվեց «Երբեք մի մոռացեք» խորագրով Եղեռնի զոհերի հիշատակին նվիրաված ցուցահանդես, որին մասնակցում էին եվրոպական մի շարք երկիրների ինչպես նաև Կամբոջայի և Կոնգոյի պատկերապատողներ: PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում կամբոջացի պատկերապատող, քանդակագործ, նկարիչ, ուսուցիչ Ֆուսերա Ինգը` Սերան (գրական մականունը) պատմեց, որ ընդամենը 5 օր է եղել Կամբոջայում, բայց պատկերապատման մի ամբողջ շարք է նվիրել Կամբոջայի ցեղասպանությանը: Փառատոնի ընթացքում կանցկացվեն հեղինակային ցուցահանդեսներ, մանկական ցուցահանդես-միջոցառում, պատկերապատման վարպետության դասընթացներ, կանֆերանսներ պատկերապատման մասին, ֆիլմերի և մուլտֆիլմերի ցուցադրություն: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |