ԿԸՀ. ««Ժողովուրդ» օրաթերթի «Օրենք է խախտում» հոդվածը չի համապատասխանում իրականությանը»![]() 21 ապրիլի 2012 - 16:19 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաղորդագրություն է տարածել «Ժողովուրդ» օրաթերթի «Օրենք է խախտում» հոդվածի վերաբերյալ: PanARMENIAN.Net ին հանձնաժողովից տեղեկացրին, որ հոդվածում նշված այն տեղեկատվությունը, որի համաձայն` թիվ 17 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված ՀԱԿ անդամ Գագիկ Ներսիսյանի լիազոր ներկայացուցիչները բողոք են ներկայացրել ընտրատարածքային ընտրական հանձնաժողով այն մասին, որ ՀՀԿ-ական թեկնածու Կարինե Պողոսյանն Արտաշատ քաղաքի ողջ շենքերի վրա, սննդամթերքների օբյեկտներին անթիվ-անհամար ընտրական պաստառներ է փակցրել..., չի համապատասխանում իրականությանը: Ապրիլի 21-ի դրությամբ թիվ 17 ընտրատարածքային ընտրական հանձնաժողով վերոհիշյալ բովանդակությամբ որևէ դիմում (բողոք) չի ներկայացվել: Հոդվածում նշված փաստերի հավաստիության ստուգման նպատակով 21.04.2012թ. թիվ 17 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամները շրջայց են կազմակերպել, որի արդյունքում պարզվել է, որ արգելված վայրերում պաստառներ փակցնելու վերաբերյալ տեղեկությունները հնարածին են և չեն համապատասխանում իրականությանը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |